Քիմ Քարդաշյանը փորձել է զգեստ՝ հազարավոր փայլող բյուրեղներով

Սուրբ Ծնունդը տոն է, որը աստղերը նշում են ընտանիքի և ընկերների հետ միասին: Այդ օրը Քարդաշյան-Ջեններ ընտանիքում տեղի է ունենում ամենամյա տոնական երեկույթ։ Դիզայներները զարդարում են տունը, խոհարարները պատրաստում են դելիկատեսներ, իսկ աղջիկներն ընտրում են շքեղ հանդերձանք: Այս տարի հայտնիները շարունակել են հետևել իրենց ավանդույթին և կազմակերպել են մեծ տոնակատարություն:

Միջոցառմանը Քիմ Քարդաշյանը բառացիորեն փայլել է. նա փորձել է հազարավոր բյուրեղներից պատրաստված շողշողացող մաքսի զգեստ, որին, կարծում ենք, կարելի է անվերջ նայել։ Իր կերպարն աստղը լրացրել է նոր սանրվածքով: Տոներից առաջ աստղը որոշել է փոխել կերպարն ու վերադառնալ մուգ գանգուրներին։

Ի դեպ, Քարդաշյանների ընտանիքի մեկ այլ ավանդույթ էլ Սուրբ Ծննդյան բացիկներն են։ Առաջինը հայտնվել է դեռ 80-ականների վերջին. այնտեղ Քրիսն էր իր առաջին ամուսնու՝ Ռոբերտ Քարդաշյանի և դուստրերի հետ։