Ընտանեկան հավաք. Ռիչարդ Գիրն իր երիտասարդ կնոջ և որդիների հետ հանգիստն է վայելում

Ռիչարդ Գիրն ու Ալեխանդրա Սիլվան երջանիկ ամուսնացած են արդեն չորս տարի։ Դերասանի կինը սոցցանցերի ակտիվ օգտատեր է։ Նա սիրում է իր երկրպագուների հետ կիսվել գեղեցիկ նկարներով ամուսնու և երեխաների հետ: Այսպես, օրինակ, օրերս նա նոր լուսանկար է հրապարակել։

Կիպ դեղին զգեստով 39-ամյա Ալեխանդրա Սիլվան որդիների և ամուսնու հետ լուսանկարվել է լճակի մոտ։ Ինչպես երևում է, աստղային ընտանիքը այս Սուրբ Ծնունդը դիմավորել է հանգստավայրում։

Հիշեցնենք, որ Ալեխանդրայի հետ ամուսնությունը Ռիչարդի համար երրորդն էր։ Դերասանը իսպանացի հրապարակախոսի հետ ծանոթացել է 2014 թվականին կինոփառատոնի ժամանակ։ Սիլվան «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախկին փոխնախագահի դուստրն է։ Չնայած 33 տարվա տարիքային տարբերությանը, Ռիչարդն ու Ալեխանդրան արագ են մտերմացել: