Քեյթ Ուինսլեթը պատմել է Թոմ Քրուզի ռեկորդը գերազանցելու մասին

Հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը պատմել է «Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանման հրապարակում ջրի տակ շունչը պահելու ցուցանիշով հոլիվուդյան գերաստղ Թոմ Քրուզի ռեկորդը գերազանցելու մասին:

«Խե՜ղճ Թոմ: Ուզում եմ ասել, որ ես ընդհանրապես չեմ ճանաչում Թոմին, ես նրան երբեք չեմ հանդիպել իմ կյանքում, բայց վստահ եմ, որ նա շատ է հոգնում՝ լսելով պատմությունը, թե ինչպես ես գերազանցեցի նրա ռեկորդը։ Դա ինձ դուր եկավ: Ես ապշած էի, թե որքան լավ էի այդ հարցում», –  ասել է 41-ամյա Քեյթը USA Today-ին:

Ուինսլեթը «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմում մարմնավորում է այլմոլորակայինների թագուհուն և օվկիանոսային կլանի առաջնորդ Ռոնալին: Նա նկարահանումների ընթացքում ջրի տակ շունչը պահել է  յոթ րոպե 14 վայրկյան:

Մինչդեռ նախկին ռեկորդակիրը 60-ամյա Թոմ Կրուզն էր, որը 2015 թվականին լրտեսական «Առաքելություն անիրագործելի է» լրտեսական ֆիլմի նկարահանման հրապարակում ջրի տակ 6 րոպե պահել է շունչը: