61 տարեկանում մահացել է Ալսուի, Իրինա Ալեգրովայի և Ժասմինի հիթերի հեղինակ Ալեքսանդր Շևչենկոն

61 տարեկանում մահացել է հայտնի երգչուհիներ Ալսուի, Իրինա Ալեգրովայի և Ժասմինի հիթերի հեղինակ, երաժիշտ և երգահան Ալեքսանդր Շևչենկոն։ Ըստ AiF-ի՝ նրա անսպասելի մահվան պատճառը եղել է պոկված թրոմբը։

Այս պահին հրաժեշտի արարողության և հուղարկավորության օրվա մասին տեղեկություններ չկան, գրում է թերթը։

Ալեքսանդր Շևչենկոն ծնվել է 1961 թվականի հուլիսի 22-ին։ Նա իր առաջին երգը գրել է 12 տարեկանում: Շևչենկոն հեղինակել է Իրինա Ալեգրովայի («Без вины виновата я»), Ալսուի («Зимний сон», «Глаза в глаза», «Иногда»), Ժասմինի («Прыгала через огонь») հիթերը: