«Ջրահարսը» ֆիլմում անպայման սևամորթ դերասանուհի ընտրելու նպատակ չեմ ունեցել․ Ռոբ Մարշալ

«Ջրահարսը» ֆիլմի ռեժիսոր Ռոբ Մարշալը Weekly Entertainment-ի հետ զրույցում ասել է, որ իր առջև խնդիր չէր դրել Արիելի դերի համար հրավիրել սևամորթ դերասանուհու:

Նրա խոսքով՝ դերի համար քասթինգին տարբեր ռասաների ու ազգությունների ներկայացուցիչներ են մասնակցել։ Մարշալն ընդգծել է, որ սևամորթ դերասանուհի Հոլլի Բեյլին ավելի էր համապատասխանում դերին, քան մյուս արտիստները։ Բացի այդ, նա ցանկանում էր ուժեղացնել ֆիլմում երաժշտական բաղադրիչը, ուստի փնտրում էր լավ վոկալային տվյալներով դերասանուհի։

Սպասվող «Ջրահարսը» ֆիլմի առաջին թիզերը YouTube-ում ավելի քան մեկ միլիոն դիսլայք էր հավաքել: Օգտատերերի բացասական արձագանքից հետո դիսլայքերի թիվը թաքցվել էր, իսկ տեսանյութին մեկնաբանություններ թողնելը՝ արգելվել։