Էնթոնի Հոփքինսը կրկնօրինակել է «Ուենսդեյ» սերիալի Իրին (տեսանյութ)

Էնթոնի Հոփքինսը, ըստ երևույթին, կարող է անել բացարձակապես ամեն ինչ, այդ թվում՝ բավականին լավ պատկերել կտրված ձեռք… Դերասանը նոր տեսանյութ է հրապարակել, որում փոխանցել է «Ուենսդեյ» սերիալի գոթական մթնոլորտը և կրկնօրինակել Իրին։

Տեսահոլովակում դերասանը նախ ցույց է տալիս իր ձեռքը, իսկ ֆոնին հնչում է Ադամսների ընտանիքի թեմատիկ երգը: Այնուհետև դերասանը ցուցադրել է իր դաշնամուրային հմտությունները, իսկ վերջում հրաժեշտ տվել հանդիսատեսին։

Քեթրին Զետա-Ջոնսը, որը սերիալում մարմնավորել է Մորտիշա Ադամսին, մեկնաբանել է դերասանի տեսահոլովակը՝ գրելով․ «Ես քեզ այնքան եմ սիրում, Թոնի»: