Կինը նկարից. Իրինա Շեյքը լողազգեստով մայրամուտի ֆոնին դիմավորում է Ամանորը

Ամանորին մնաց հաշված օրեր։ Աստղերն ակտիվորեն լուսանկարներ են հրապարակում զարդարված տոնածառերի ֆոնին, Իրինա Շեյքը նույնպես որոշել է հետ չմնալ։ Ճիշտ է, մոդելն այլ կերպ է տեսնում ամանորյա կադրերը։

Իրինա Շեյքը մայրամուտի ֆոնին լողազգեստով անկեղծ լուսանկար է հրապարակել։ «Ընդամենը մի քանի մայրամուտ հեռու 2023 թվականից…», – աստղը մակագրել է գեղեցիկ կադրերը:

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը վերամիավորվել են։ Ընտանեկան զբոսանքների ժամանակ հաճախ կարելի է զույգին միասին տեսնել, և նրանք ընդհանրապես չեն թաքցնում իրենց զգացմունքները։ Որոշ ինսայդերներ հայտնում են, որ զույգը մտածում է երկրորդ երեխայի մասին։