Ո՞վ է ավելի լավ կերտել Սարդ-մարդու դերը՝ Էնդրյու Գարֆի՞լդը, թե՞ Թոմ Հոլանդը․ պատասխանել է Թոբի Մագուայերը

Ինչպես ասում են՝ կարելի է անվերջ դիտել, թե ինչպես է ջուրը հոսում, կրակն այրվում ու … «Սարդ-մարդու» ֆրանշիզայի երկրպագուները վիճում են, թե որ դերասանն է լավագույնս կատարել սուպերհերոսի դերը։ Այս անգամ երկրպագուները այդ մասին հարցրել են դասական «Սարդին»՝ Թոբի Մագուայերին։

Թոբի Մագուայրը, ըստ երևույթին, որոշել է ընկերական մթնոլորտ պահպանել դերասանների միջև և պատասխանել է, որ նրանցից յուրաքանչյուրը համարժեք կերպով հաղթահարել է իր դերը։ «Ես այս երկու տղաներին էլ շատ եմ սիրում»,- պատասխանել է հոլիվուդյան դերասանը։ Այսպես անհետաքրքիր չէ, Թոբի…