Դակոտա Ջոնսոնը թափանցիկ զգեստով՝ կինոփառատոնի Կարմիր գորգին

29-ամյա դերսանուհի Դակոտա Ջոնսոնը մասնակցել է Տորոնտոյի կինոփոռատոնին։ Հայտնի դերասանուհին Կարմիր գորգին ներկայացել է սև թափանցիկ զգեստով։

Դերասանուհին ներկա է գտնվել «The Friend» (Ընկեր) ֆիլմի պրեմիերային, որտեղ մարմնավաորել է գլխավոր դերակատարին։ Ցուցադրությանը Դակոտան ներկայացել է գայթակղիչ սև երանգի զգեստով։ Զգեստն իրենից ներկայացնում է թափանցիկ վերնամաս և փքված, երկարափեշ կիսաշրջազգեստ։ Զգեստի շնորհիվ ընդգծվել է նրա գեղեցիկ կազմվախքը՝ ցուցադրելով բաց ուսերը և բարակ գոտկատեղը։ Դակոտայի վարսերը հավաքված են եղել, դերասանուհին եղել է վառ շպարով։ Որպես աքսեսուար նա կրել է ադամանդե վզնոց։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղն իր ներկայությամբ ուրախացրել է երկրպագուներին, ներկաների կարծիքով դերասանուհին  լավ տրամադրություն է ունեցել։