Քիմ Քարդաշյանն ասել է, որ պաշտպանում է երեխաներին Քանյե Ուեսթի սկանդալային պահվածքի մասին տեղեկություններից

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է նախկին ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ծնողական պարտականությունները կիսելու «սարսափելի դժվարության» մասին։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։

«Ես միանշանակ պաշտպանել եմ նրան և կշարունակեմ պաշտպանել նրան իմ երեխաների աչքում: Իմ տանը երեխաներս ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում»,- խոստովանել է աստղը։

Քարդաշյանն ասել է, որ ինքը ժառանգներին չի պատմում հանրային տարածքում նախկին ամուսնու սկանդալային պահվածքի մասին և չի քննադատում նրա գործողությունները։ Դերասանուհին ասել է նաև, որ հանգիստ է վերաբերվում երեխաների հետ հոր մասին խոսելիս:

«Ես կարող եմ այնպես վարվել, կարծես ոչինչ չի պատահել, բայց երբ նրանց տանեմ դպրոց, կարող եմ լավ լաց լինել», – ասել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը չորս երեխա ունի՝ 9-ամյա Նորթը, 7-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Փսալմը։ 2021 թվականի փետրվարին Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ պատճառաբանելով տարաձայնություններ:

Նշենք, որ վերջին ամիսներին Ուեսթը տարբեր հարթակներում հանդես է գալիս խիստ հակասական, սկանդալային, հակասեմական հայտարարություններով, ինչի հետևանքով աստղի հետ  պայմանագրային կապերը խզել են բազմաթիվ ընկերություններ: