«Մենք քաոս սարքեցինք». ինչպե՞ս են Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը միասին անցկացրել իրենց առաջին Սուրբ Ծնունդը

Ջենիֆեր Լոպեսը խոսել է իր ամուսնու՝ Բեն Աֆլեքի, իրենց ընտանիքների հետ Սուրբ Ծնունդը նշելու մասին, ինչպես նաև կիսվել է, թե ինչու է ընտրել նման էկզոտիկ երեկույթի թեմա։

Ջեյ Լոն կիսվել է իրենց առաջին Սուրբ Ծննդյան մանրամասներով՝ որպես «միախառնված ընտանիք», որը ներառում է իր 14-ամյա երկվորյակներ Էմմային և Մաքսին, ինչպես նաև Բենի երեխաներ Վիոլետին, Սերաֆինային և Սամուելին:

«Ես նստած եմ տանը (և ինձ դուր է եկել) այն պահից, երբ ավարտեցի իմ վերջին ֆիլմը, պարզապես պատրաստվում եմ արձակուրդներին»: Ջեյ Լոն նշել է, որ այս տարի իրենց Սուրբ Ծննդյան թեման ոգեշնչված է «Hummingbird» երգից, որը նա գրել է իր նոր՝ This Is Me… Now ալբոմի համար:

«Ինձ համար կոլիբրիները սիրո սուրհանդակներ են: Նրանք նաև ամենաարագ թռչուններն են, բայց միշտ ժամանակ են ունենում կանգ առնելու, ինչ-որ քաղցր բան ուտելու և վարդերը հոտոտելու համար։ Ես նույնանում եմ նրանց հետ, բայց ամեն ինչից առավել, երբ տեսնում եմ նրանց, զգում եմ, որ դա Աստծո նշանն է, որ ամեն ինչ լավ է լինելու: Այսպիսով, այս տարի ես որոշեցի, որ կոլիբրին կլինի կատարյալ թեմա: Մենք միավորել ենք ընտանիքները, կրկնապատկել ենք մարդկանց թիվը, կրկնապատկել ենք զվարճանքը, կրկնապատկել ենք սերը, կրկնապատկել ենք նվերները և առաջացրել քաոս։

Կոլիբրիի ծառը զարդարելուց բացի, Ջեյ Լոն որոշել է հագնել թռչնի գույներով զգեստ։ Կարծում էի, որ դա կատարյալ կլինի մեր Կոլիբրի թեմայով Սուրբ Ծննդյան երեկույթի համար»: