«Ես ուզում եմ, որ քույրս երջանիկ լինի». Բիլլի Այլիշի եղբայրը կրկին արձագանքել է երգչուհու նոր սիրավեպի քննադատություններին

Համացանցն ակտիվորեն քննադատում է Բիլլի Այլիշի և նրա ընկերոջ՝ The Neighborhood խմբի մենակատար Ջեսսի Ռադերֆորդի տարիքային տարբերությունը։ Ի վերջո, երգչուհին 21 տարեկան է, իսկ նրա ընկերը՝ 31: Ֆիննեաս Օ’Քոնելը՝ Բիլիի եղբայրը, պատասխանել է TikTok-ում կրտսեր Այլիշի հարաբերությունների մասին կատաղի մեկնաբանությանը:

Հեյթերը գրել է. «Քո քույրը հանդիպում է 31-ամյա տղամարդու հետ, և քո երաժշտությունը հիմարություն է»: Ինչին Ֆիննեասը պատասխանել է. «Ես ուզում եմ, որ քույրս երջանիկ և ապահով լինի, և նա 21-ամյա չափահաս կին է, ով բոլոր իրավունքներն ունի իր կյանքի որոշումները կայացնելու»:

Ի դեպ, Variety-ի իր ամենամյա հարցազրույցում Բիլլին մեկնաբանել է Ջեսսիի հետ սիրավեպը. «Ինձ հաջողվեց համոզվել, որ այն մարդը, ում ես համարում էի ամենաթեժ թագավորը, գրողը տանի, ոչ միայն գիտի իմ գոյության մասին, այլև ժամադրվել է ինձ հետ»։ Ֆիննեասը նախկինում նույնպես պաշտպանել է իր կրտսեր քրոջ հարաբերությունները. «Քանի դեռ նա երջանիկ է, ես երջանիկ եմ», – ասել էր Բիլլիի եղբայր։