«Հաց կթխեմ». «Կաթիլ» խումբը նոր երգ է ներկայացրել

«Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը, որը երաժշտասերների լայն շրջանակի սիրտը նվաճեց «Կուզիմ» երգով, երկրպագուների դատին է հանձնել «Հաց կթխեմ» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

«Այս անգամ «Կաթիլ»-ը «հաց է թխել» ձեզ համար, որտեղ շաղախել է սեր ու բարեբերություն, հույս ու առատություն մեր հայրենիքի համար: Այս դժվար ժամանակներում «Կաթիլ»-ը ցանկացավ հացով կիսվել: Թող այս երգը հույսով ու լույսով լցնի ձեր օջախները, հացը առատ լինի, տարին՝ պտղաբեր, երաշտ չլինի ո՛չ հոգու, ո՛չ հողի: Կիսե՛ք մեր հացը բոլորի հետ և ձեր սրտի բարեմաղթանքը ուղղե՛ք ձեր հարազատներին: Միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները»: