Թոբի Մագուայերն ասել է՝ որ ֆիլմն է համարում իր գլխավոր աշխատանքը

Դեմիեն Շազելի «Բաբելոն» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում դերասան Թոբի Մագուայերը Reddit պորտալում պատասխանել է երկրպագուների հարցերին։

Մագուայերին հարցրել են, թե իր ֆիլմերից որը նա կպահեր հետնորդների համար: Ի պատասխան՝ նա հիշել է, որ մի անգամ Քեյթ Ուինսլեթն իրեն ասել է, որ «Tropic Thunder»-ում փոքրիկ դերն «իր աշխատանքի գագաթնակետն է»։ «Սկզբում ես ուրախացա, իսկ հետո մտածեցի. սա հաճոյախոսությո՞ւն է, թե՞ ոչ: Դե, թող դա՛ լինի»,- գրել է դերասանը։

Ամիսներ առաջ հաղորդվել էր, որ «Spider-Man»-ի աստղ Թոբի Մագուայերը կմարմնավորի համր կինոյի լեգենդ Չարլի Չապլինին Դեմիեն Շազելի «Բաբելոն»-ում. այն դրամա է Հոլիվուդի ոսկե դարի մասին:

Ռեժիսորի մտահղացմամբ՝ ֆիլմը կպատմի աղմկահարույց 1920-ականների դարաշրջանի շոու-բիզնեսի մասին, մասնավորապես՝ համր կինոյից առաջին ձայնային և գունավոր ֆիլմերի ստեղծման ընթացքի մասին։