Դուք նրան հաստատ չեք ճանաչի. ինչ տեսք ուներ Տիմոթի Շալամեն մանկության տարիներին

Դեկտեմբերի 27-ին Տիմոթի Շալամեն դարձավ 27 տարեկան։ Իր ծննդյան օրվա կապակցությամբ դերասանը Polaroid-ով արված լուսանկար է տարածել, որն իր անձնական արխիվից է: Նկարում նա պատկերված է կողքի սանրած մազերով և առեղծվածային ժպիտով։

Մեկնաբանություններում երկրպագուները շնորհավորել են Տիմոտիին, իսկ ոմանք զարմացել են, թե ինչպես է նա փոխվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիմոտի Շալամեի մասնակցությամբ Բոբ Դիլանի մասին պատմող ֆիլմը նոր անվանում ունի։ Ֆիլմում Բոբ Դիլանին մարմնավորում է Տիմոտի Շալամեն։ Իսկ ֆիլմի գործադիր պրոդյուսերը հենց Բոբ Դիլանն է: