Բեզռուկովը, Շահնազարովն ու Դոլինան ՌԴ պետպարգևներ են ստացել

ՌԴ պետպարգևներ են հանձնվել դրամայի և բալետի արտիստների, կինոյի և թատրոնի ռեժիսորների, գրողների, կոմպոզիտորների, երաժիշտների, երգիչների, ուսուցիչների, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Իհարկե, այսօր առանձնահատուկ զգացումով ենք ողջունում բոլոր դափնեկիրներին: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու ձեր աշխատանքի և այն ամենի համար, ինչ անում եք»,- ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության Ֆյոդոր Վոլկովի անվան մրցանակ ստացողների թվում է եղել սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովը։

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան և «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը ՌԴ նախագահի շնորհակալագրեր են ստացել։