«The Squid Game»-ի հաջողությունից հետո Հարավային Կորեան միլիոններ կներդնի սերիալներում

Հարավային Կորեայի իշխանությունները կավելացնեն պետական ​​աջակցությունը սերիալ ստեղծողների համար՝ կրկնելու համար «Կաղամարի խաղը» («The Squid Game») սերիալի հաջողությունը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական Yonhap լրատվական գործակալությանը։

Երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունն ընդունել է սերիալների ֆինանսավորումն ավելացնելու ծրագիր. 2022 թվականին բյուջեից ֆինանսավորվել է 7,4 միլիոն դոլարի 9 սերիալ, իսկ 2023 թվականին՝ 30 միլիոն դոլարի 18 նախագիծ։ Հարավային Կորեան նաև մոտ 6 մլն դոլար կհատկացնի հոսքային ծառայություններում աշխատելու համար մասնագետների վերապատրաստման համար։

Կորեայի իշխանությունները նախատեսում են խթանել տեղական արտադրության ստուդիաները, որպեսզի նրանք կարողանան մրցակցել Netflix-ի բովանդակության հետ տեղական հոսքային ծառայություններում։

«Կաղամարի խաղը»-ը թողարկվել է Netflix-ում 2021 թվականի սեպտեմբերին: