Քիմ Քարդաշյանն ապացուցում է, որ սպորտային հագուստով ևս կարելի է գայթակղիչ տեսք ունենալ

Քիմ Քարդաշյանը գրեթե ողջ ազատ ժամանակն անցկացնում է երեխաների հետ։ Այսպես, օրինակ, տոնական հանգստյան օրերին աստղն իր ժառանգների հետ գնացել է Universal Studios զվարճանքների այգի։ Դատելով լուսանկարներից՝ ընտանիքը հիանալի ժամանակ է անցկացրել։ Երեխաները պաղպաղակ են կերել և նկարվել անիմատորների հետ, իսկ մոդելը հետևել է նրանց։

Նշենք, որ Քիմը հիանալի տեսք ուներ նույնիսկ երեխաների հետ զբոսնելիս։ Ոչ պաշտոնական ելքի համար նա ընտրել է տոտալ սև տեսք՝ բաղկացած սպորտային տաբատից և երկարաթև տոպից։ Իսկ որպես աքսեսուարներ աստղն ընտրել է ֆուտուրիստական ​​ակնոց և կախազարդով շղթա։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն իրենց հարաբերությունները հանրայնացնելուց մեկ տարի անց ծնվեց նրանց առաջին դուստրը՝ Նորթը, իսկ 2014 թվականին Քարդաշյանն ու Ուեսթը շքեղ հարսանիք կազմակերպեցին Ֆլորենցիայում։ Այնուհետև ամուսնությունից մեկ տարի անց Քիմը որդի ունեցավ՝ Սեյնթին։ 2018 թվականին աստղերը կրկին ծնողներ են դարձել՝ փոխնակ մայրը նրանց համար աղջկա է ունեցել, որին անվանել են Չիկագո։ 2019 թվականին նույն կերպ ծնվել է Փսալմը՝ զույգի որդին։ Այս աշնանը մոդելն ու ռեփերը պաշտոնապես ամուսնալուծվեցին։