Ինչպե՞ս կոտրել total-black կերպարը․ Էմիլի Ռատակովսկին կպատասխանի

Մենք խոստովանում ենք, որ գրեթե ամբողջ ձմեռ մենք դուրս չենք գալիս սև հագուստներից։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր դեռ ցանկանում են մի փոքր բազմազանություն ավելացնել իրենց զգեստապահարանին, առաջարկում ենք գնել բազմերանգ շարֆ, ինչպես արել է Էմիլի Ռատակովսկին։

Օրերս նա հայտնվել է սև բաճկոնով և համապատասխան կաշվե տաբատով։ Մուգ համադրությունը մոդելը կոտրել է վառ աքսեսուարներով՝ բրդյա շարֆով և կարմիր պայուսակով։

Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Էմիլին կրկին ազատ է։ Ինսայդերները հայտնել են, որ մոդելն ու Փիթ Դևիդսոնն այլևս միասին չեն։ Ասում են, որ նրանք ընկերներ են մնացել։