Մահացել է հայտնի ռուս կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը

Մահացել է հայտնի ռուս կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը, հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Առայժմ պաշտոնական հաստատում չկա։

Երաժիշտը 85 տարեկան էր։

Արտեմևը հայտնի է որպես Անդրեյ Տարկովսկու, Նիկիտա Միխալկովի և Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմերի երաժշտության հեղինակ։

1999 թվականին նա ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում, 2022 թվականին դարձել է Աշխատանքի հերոս։