Աֆազիայով հիվանդ Բրյուս Ուիլիսի երիտասարդ կինը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Բրիտանացի դերասանուհի և մոդել Էմմա Հեմինգը հուզիչ կերպով դիմել է ամուսնուն՝ 67-ամյա հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսին, որի մոտ աֆազիա է (խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ, որը գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանք է) ախտորոշվել։ 

Նա Instagram-ում հրապարակել է արխիվային տեսանյութ և կից գրել. «Հենց այդ ձմռանն էր՝ 15 տարի առաջ, երբ մինչև ականջներիս ծայրը սիրահարվեցի նրան #loveofmylife»։

Ինչպես հայտնի է, զույգի տարիքային տարբերությունը 23 տարի է: Նրանք ունեն երկու երեխա՝ Մեյբլն ու Էվելինը։

Մինչ այդ Ուիլիսն ամուսնացած էր Դեմի Մուրի հետ։ Նախկին զույգն ունի երեք դուստր՝ Ռումերը, Սկաուտը և Թալուլլան: