Ո՞րն է Netflix-ի պատմության վատագույն սերիալը

«Վհուկ»-ի («The Witcher») պրիքվելը հավակնում է Netflix-ի պատմության մեջ վատագույնի կոչմանը: Նախագիծը ռեկորդային ցածր գնահատականներ է ստացել։ Ըստ Rotten Tomatoes ագրեգատորի տվյալների՝ երկրպագուները սերիալին տվել են ընդամենը 8%: Իսկ ահա քննադատներն այն գնահատել են 38%:

Հիշեցնենք, որ «The Witcher: Blood Origin»-ում նկարահանվել են Ջոի Բեյթին, Միշել Յեոն, Սոֆիա Բրաունը և Լոուրենս Օ’Ֆուորեյնը: Գործողությունները տեղի են ունենում 1200 տարի առաջ այն իրադարձություններից, որոնք նախկինում ցուցադրվել էին սերիալում։

Թողարկվել է Netflix-ում դեկտեմբերի 25-ին։