Լույս աշխարհ է եկել «Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան ներկայացրած Ստեֆան Հայրապետյանի առաջնեկը

Հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանն, ով «Եվրատեսիլ 2022»-ին ներկայացնում էր Էստոնիան, ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել սիրելիի և առաջնեկի՝ դստեր հետ, որին կից գրել է. «Մայա 28.12.2022»:

Նշենք, որ երգչի ընտրյալը պարուհի Վիկտորիա Կոիթսարն է։

Ավելի վաղ հայազգի երգիչը սիրելիի հետ այցելել էր Հայաստան։