Արսեն Լևոնյանը գլխին ստացած մի քանի կրակոցի հետքերով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Հունվարի 1-ին ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Արսեն Լևոնյանն է։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել դեասանին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ավագ օպերլիազոր Ռ․ Հովասափյանի գլխավորությամբ, Գագիկ Շամշյանի տեղեկություններով, զրուցել են Արսենի հարազատի հետ, ով հայտնել է, որ նա իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասպանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։

Արսեն Լևոնյանը դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանի կրտսեր եղբայրն է։