«Սուրբ Աստված». Անդրեի նոր տեսահոլովակը՝ նկարահանված Արցախում

Անդրեն ներկայացրել է նոր տեսահոլովակ «Սուրբ Աստված» երգի հիման վրա: Ստեղծագործությունը հատված է պատարագից, այն ներկայացված է Վահան Նահապետյանի գործիքավորմամբ:

«Առաջին Քրիստոնյա ազգ, դու ունես առաջնեկի օրհնությունը և ուժը: Այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդի օրը, եկեք միաբան աղոթենք Արցախի ազատության համար, և թող Աստված ազատի մեզ չարիքից ու ազատագրի մեր ժողովրդին կախարդված անտարբերությունից: Նորից դառնանք առաջինը, այլ ոչ թե վերջինը: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»,- գրել է Անդրեն: 

Անդրեի տեսահոլովակը նկարահանված է Արցախում՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի տաճարում և Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Հակոբավանքում: Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Եսայանն է: