Սաուդյան Արաբիա տեղափոխված Ռոնալդուն ապրում է ճոխ պայմաններում. Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բացառիկ կադրեր՝ բացահայտելով, թե ինչ պայմաններում է ապրում Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Պարբերականը նկատում է, որ մարզիկն ու նրա ընտանիքը շատ ճոխ ընդունելություն են վայելում իրենց «նոր հայրենիքում»:

Աստղային հարձակվողը, որն անցած շաբաթ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, բնակվում է երկրի ամենաբարձր շենքերից մեկում՝ 99-հարկանի Kingdom Tower-ում:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը, որը պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հետ, տեղավորվել է Four Season հյուրանոցի Kingdom Suite թագավորական համարում, որը երկու հարկ է զբաղեցնում: Ենթադրվում է, որ նեկ ամիս այս համարում ապրելը կարժենա 250 000 ֆունտ ստեռլինգ:

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուի ընտանիքի անդամները, ընկերները և անվտանգության ծառայության աշխատողները զբաղեցրել են հյուրանոցի 17 համար:

Համարներն ամրագրվել են մեկ ամսով, մինչև որ մարզիկը հարմար տուն կգտնի և քաղաքացիական կնոջ ու հինգ երեխայի հետ կտեղափոխվի այնտեղ:

Ստորև ներկայացնում են Kingdom Suite-ի լուսանկարները.

Cristiano Ronaldo and his family are staying at the Four Seasons hotel in Riyadh, Saudi Arabia
The Portuguese icon joined Saudi Pro League giants Al-Nassr on a deal worth £175m per year
The 37-year-old star is staying in the hotel's lavish 'Kingdom Suite' - which stretches two floors
Chefs are providing an exclusive in-room dining service for Ronaldo and his family at the hotel
It is estimated that Ronaldo's hotel bill will surpass £250,000 when he eventually checks out
The suite is larger than anything the superstar would have experienced at Manchester United
He will stay at the Four Seasons hotel until he finds long-term accommodation in Saudi Arabia