Մել Գիբսոնը մտադիր է գարնանը սկսել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները. լրատվամիջոցներ

Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը մտադիր է այս գարնանը սկսել իր հանրահայտ «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի սիքվելի նկարահանումները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 67-ամյա ավստրալացին մի քանի տարբեր առիթներով նշել է, որ երկրորդ ֆիլմը կոչվելու է «Քրիստոսի չարչարանքները. Հարություն»:

Ըստ Newsmax-ի՝ դերասան Ջիմ Քավիզելը պատրաստվում է վերադառնալ Հիսուս Քրիստոսի դերում, մինչդեռ Մել Գիբսոնը կրկին լինելու է ռեժիսոր:

Պարբերականը մանրամասնում է, որ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 612 միլիոն դոլար՝ համեմատաբար փոքր՝ 30 միլիոն դոլար բյուջե ունենալով հանդերձ: Արդյունքում այն դարձել է ԱՄՆ-ի կինովարձույթում երբևէ ամենաշատ եկամուտ հավաքած R վարկանիշով ֆիլմը:

Թեև ֆիլմը, անկասկած, ֆինանսական հաջողություն է ունեցել, սակայն Գիբսոնն ու նրա թիմը ստացել են բացասական քննադատական ակնարկների մեծ բաժին: Որոշները ֆիլմը քննադատել են չափից դուրս շատ բռնության կիրառման համար, իսկ մյուսները պնդել են, որ ֆիլմը չափազանց կտրուկ շեղվում է աստվածաշնչյան պատմությունից, որի վրա հիմնված է: Ֆիլմը նաև քննադատվել է հակասեմականության համար:

Take two: Mel Gibson's controversial 2004 film The Passion of the Christ is set to 'begin filming in the next few months'
Controversial: The Australian director and actor, 67, has previously mentioned on several occasion that the second film, titled The Passion of the Christ: Resurrection, has been in the works - but now reports reveal the filming could finally commence in spring 2023
Guidance: According to Newsmax, Jim Caviezel is set to return in the role of Jesus while Mel will be leading the way as director (Mel is pictured right with Jim as Jesus)