ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենս քաղաքում ռեփ կատարող Ֆրենչ Մոնտանայի (French Montana) տեսահոլովակի նկարահանումների ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով տասը մարդ վիրավորվել է, հայտնում է WSVN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել The Licking ռեստորանի մոտ։ Քաղաքի ոստիկանական բաժանմունքը հաստատել է կրակոցների փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել մինչև հետաքննության ավարտը:
Տուժածներից չորսը կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոց, ևս վեցը տեղափոխվել են և նրանց ցուցաբերել բուժօգնություն։ Ֆրենչ Մոնտանա չի մեկնաբանել միջադեպը։