Քիմ Քարդաշյանին կրկին քննադատել են՝ այս անգամ իր շների պատճառով

Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը հայտնվել է իր ընտանի կենդանիների շուրջ սկանդալի կենտրոնում։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ Լուրը հատնում է «Gazeta.ru»-ն:

Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ սկզբում տեղադրել է տեսանյութ, ապա ջնջել իր TikTok աքաունթում։ Տեսանյութում բլոգերը ցույց է տվել, թե ինչպես են իր շները՝ Սուշին և Սակեն, շրջում իրենց բնում, որը նա տեղադրել է ավտոտնակում։ Երկրպագուները վրդովված էին կենդանիների կենսապայմանների մակարդակից։

Այն բանից հետո, երբ գործարարը ջնջել է տեսանյութը, երկրպագուներից մեկին հաջողվել է վերահրապարակել տեսանյութը և գրել. «Այս տեսանյութը հեռացվել է Քիմի աքաունթից։ Արդյո՞ք դա այն պատճառով է, որ Քիմ Քարդաշյանը չի ցանկանում, որ մարդիկ մտածեն, որ իրենց շներին ավտոտնակում են պահում»: Գրառումն անմիջապես վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում:

Քիմ Քարդաշյանը տնային խիստ կանոններ ունի. օրերս աստղը խոսել է դրես-կոդի մասին, որին պետք է հետևեն իր աշխատակիցները։