Nirvana-ն ստացել է պատվավոր Գրեմմի մրցանակ

Ամերիկայի ձայնագրման ակադեմիան հայտարարել է Grammy մրցանակի պատվավոր մրցանակակիրներին։ Նրանց թվում են՝ Nirvana-ն ՝ Supremes-ը, Նայլ Ռոջերսը և  Բոբի Մաքֆերինը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, արձանիկները կստանան նաև Մա Ռեյնին, Նենսի Ուիլսոնը և ռեփեր Slick Rick –ը ։ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։

Հաղորդվում է նաև, որ երաժշտական լուսանկարիչ Հենրի Դիլցը, ջազ դաշնակահար Էլիս Մարսալիսը և Stax Records-ի հիմնադիր Ջիմ Ստյուարտը կստանան հատուկ The Trustees Award-ը: Tech Grammy մրցանակը կտրվի Audio Engineering Society-ին և Auto-Tune-ի ստեղծող Էնդի Հիլդեբրանդին: