«Մենք միասին էինք մոտավորապես մեկ րոպե». Ջուլիա Ֆոքսը կարծում է, որ Քանյե Ուեսթը նույնիսկ չգիտի իր ամբողջական անունը

Ջուլիա Ֆոքսը հայտնել է, որ իր նախկինը՝ Քանյե Ուեսթը, գրեթե չի ճանաչում իրեն և չգիտի իր լրիվ անունը։

Ջուլիան ներկա էր Watch What Happens Live-ին, որի ընթացքում հաղորդավար Էնդի Քոհենը հետաքրքրվել է Յեի հետ մոդելի կարճատև սիրավեպի մասին. «Մենք միասին էինք մոտավորապես մեկ րոպե: Չեմ կարծում, որ նա նույնիսկ իմ ամբողջական անունը կամ նմանատիպ բաները գիտի»:

Հաղորդավարը նաև հարցրել է, թե արդյոք Ֆոքսը երբևէ հանդիպել է Քանյեի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, որպեսզի միասին քննարկեն այդ հարցը. «Ես Քանյեի հետ գրեթե մեկ տարի չէի խոսում և երբ Քիմի հետ նույն սենյակում էի, մենք երբեք ոչ մի բանի մասին չենք խոսել։ Դա շատ մեծ սենյակ էր, ուստի ես այստեղ էի, իսկ նա՝ այնտեղ»:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը և Ջուլիա Ֆոքսը հանդիպել են ընդամենը մոտ մեկ ամիս անցած տարվա սկզբին այն բանից հետո, երբ նրա նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին։