Բրեդ Փիթը պատրաստվո՞ւմ է թոշակի անցնել

Լուրեր են պտտվում, որ Բրեդ Փիթը վաճառել է իր պրոդյուսերական ընկերության՝ Plan B Entertainment-ի բաժնետոմսերի մեծ մասը և որոշել է թոշակի անցնել:

Ինչպես հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով ինսայդերին, դերասանը պատրաստվում է Ամերիկայից տեղափոխվել Ֆրանսիա։ Այնտեղ հոլիվուդյան աստղը, իբր, նախատեսում է ժամանակ նվիրել իրեն և «զբաղվել խաղողի այգիներով, արվեստի գործերով և կահույքագործությամբ»:

Այնուամենայնիվ, մի անհանգստացեք ժամանակից շուտ: Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Բրեդը մտադիր չէ հեռանալ կինոարտադրությունից. «Նա չի պատրաստվում հեռանալ Հոլիվուդից»։ Ինչ էլ որ լինի, մենք հույս ունենք, որ Փիթին նորից կտեսնենք ֆիլմերում։