Սելենա Գոմեսը Ամանորի արձակուրդներն անցկացրել է Նիկոլա Պելցի հետ

Ամանորի հիանալի արձակուրդներ է անցկացնում երգուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը։ Երգչուհին վայելում է հանգիստը Նիկոլա Պելցի, Բրուքլին Բեքհեմի և այլ ընկերների ընկերակցությամբ։ Թվում է, թե աստղերն ակնհայտորեն ընկերացել են, նրանք նույնիսկ Նոր տարին նշել են նույն կերպարներով (և կատարել են նմանատիպ դաջվածքներ):

Հիշեցնենք, որ վերջերս էկրան է բարձրացել Սելենա Գոմեսի «My Mind and I» ֆիլմը։ Ֆիլմում երգչուհին անկեղծորեն խոսել է Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների, հոգեբանական և երկբևեռ խանգարումների մասին։ «Ես հանգիստ եմ, ես զայրացած եմ։ Ես վրդովված եմ։ Ես կոմպետենտ եմ։ Ես լի եմ կասկածներով։ Զարգացման փուլում եմ։ Ես բավարարված եմ։ Ես Սելենան եմ»,- ֆիլմում ասում է երգչուհին։