Քրիս Ջեններին չի հաջողվել լուծել իր նախկին թիկնապահի հետ սեռական ոտնձգությունների գործը մասնավոր արբիտրաժում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բանն այն է, որ մեկ տարի առաջ Քրիսին մեղադրել են ոտնձգությունների մեջ։ Մարկ ՄակՈւիլիամսը բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններին սեռական ոտնձգությունների համար։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2017թ.-ին։ Քրիսը հերքում է բոլոր պնդումները:
Լոս Անջելեսի Գերագույն դատարանի որոշմամբ՝ իրավիճակը պետք է լուծվեր մինչև 2023 թվականի հունվարի 6-ը։ Այնուամենայնիվ, ըստ Daily Mail-ի, խնդրի լուծման ժամանակ՝ հրամանի արձակումից 12 ամիս անց, երկու կողմերի փաստաբանները խոստովանել են, որ իրենք դեռ պետք է անցնեն արբիտրաժային գործընթաց: