«Նոր տարի, նոր սեզոն». Netflix-ը ներկայացրել է «Wednesday»-ի նոր սեզոնի թրեյլերը

Երկրպագուներն անհամբեր սպասում են «Wednesday»-ի 2-րդ եթերաշրջանին: Netflix-ը հրապարակել է շարունակության կարճ թիզերը: Շարունակությանը պետք է սպասել 2023 թվականին։ Նախագծի պրոդյուսերներն արդեն սկսել են մթնոլորտային վայրեր փնտրել նկարահանումների համար և սցենարիստների հետ սյուժեի շուրջ խորհրդակցել։