Քրիս Էվանսը նոր սիրավեպ ունի. դերասանը տեսանյութ է հրապարակել սիրելիի հետ

Այնուամենայնիվ, Քրիս Էվանսի սիրտը զբաղված է։ Դերասանը հանդիպում է 25-ամյա դերասանուհի Ալբա Բապտիստայի հետ։ Դա պարզ է դարձել այն տեսանյութի շնորհիվ, որը Քրիսը հրապարակել է Ինստագրամ սոցիալական ցանցում։

«Վրիժառուների» աստղը Ալբա Բապտիստայի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում նրանք վախեցնում են միմյանց։ Գրում են, որ զույգը հանդիպում է «ավելի քան մեկ տարի»։ Պարզվում է, որ ինսայդերները ճիշտ էին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ զույգին նկատել էին միասին զբոսանքի ժամանակ։ Նրանք բռնել էին միմյանց ձեռքերը և երջանիկ տեսք ունեին։