Լեոնարդո ԴիԿապրիոն երեկույթ է կազմակերպել մոդելների հետ

Ով իրոք լավ ժամանակ է անցկացնում այս արձակուրդում, Լեոնարդո ԴիԿապրիոն է։ Վերջին շրջանում հոլիվուդյան դերասանին պարբերաբար նկատում են մասնավոր երեկույթների ժամանակ։ Այսպես, օրինակ, օրերս նրան լուսանկարել են Մայամիի Papi Steak ակումբի մոտ։ Ասում են, որ այնտեղ Լեոն խնջույք է կազմակերպել իր ընկերների ու ընկերուհիների համար։

Դերասան Ջեյմի Ֆոքսին և մի խումբ աղջիկների, այդ թվում՝ Սքոթ Դիսիկի նախկին սրելիին՝ մոդել Ռեբեկա Դոնալդսոնին և նախկին Միսս Խորվաթիա Իվանա Նոլին, նկատել են հաստատության մոտ։

Ի դեպ, արդեն մի քանի ամիս է, ինչ լուրեր են պտտվում, որ Լեոն հանդիպում է Ջիջի Հադիդի հետ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ աստղերին նկատել են երեկույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակներում, ապա ժամադրության ժամանակ։ Մոդելը չի ​​շտապում լուրջ հարաբերությունների մեջ մտնել, իսկ դերասանն, ըստ ամենայնի, չի պատրաստվում փոխել ինքն իրեն ու հրաժարվել խնջույքներից։