Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է ձեռնածություն անում որդին` Վահանը

Ռուսաստանցի հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը հետևորդներին թարմ լուսանկարներ է ներկայացրել, որոնցում ցույց է տվել իր մեծացած որդուն` Վահանին։

Հայրը նրան կրկեսային ներկայացման էր տարել։ Լուսանկարներից դատելով՝ փոքրիկը հիացած էր, առավել ևս, որ շոուից հետո նրան թույլատրել էին կերակրել փղերին և ցույց էին տվել` ինչպես է պետք ձեռնածություն անել։

«Զապաշնի եղբայրների ղեկավարած՝ Վերնադսկի պողոտայի մոսկովյան մեծ կրկեսը։ «Կախարդվածը» մանկական ներկայացում… Որքա՜ն ուրախություն են պարգևում նրանք մարդկանց։ Ուզում եմ շնորհակալություն ասել կրկեսային արվեստին, որը բոլոր ժամանակներում շարունակում է անփոփոխ ուրախացնել»,- հրապարակմանը կից գրել է Պետրոսյանը։

Հումորիստի խոսքով` երեխան մեծանում է թատերական արվեստի նկատմամբ մեծ սիրով։

«Վահանը թատերական երեխա է դարձել. թատրոնում իրեն մեծի պես է պահում, ուշադիր հանդիսատես է», – կիսվել է նա հետևորդների հետ։

Վահանը Տատյանա Բրուխունովայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան է (առաջին ամուսնությունից Վիկտորյան ծնվել է 1968 թվականին)։ Նա ծնվել է Դուբայում 2020 թվականի մարտի 13-ին։