«Տիտանիկ»-ը 25 տարի անց կվերաթողարկվի (լուսանկարներ, տեսանյութ)

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ը՝ թերևս բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմերից մեկը, փետրվարի 10-ից կվերադառնա կինոթատրոններ, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

25 տարի առաջ նկարահանված ֆիլմը, որը պատմում է հսկայական նավի կործանման և երիտասարդ Ջեքի (Լեոնարդո Դի Կապրիո) ու Ռոուզի (Քեյթ Ուինսլեթ) սիրո տխուր պատմությունը, ստեղծման  արծաթե տարեդարձի կապակցությամբ ենթարկվել է թվային վերամշակման և կցուցադրվի 3D 4K HDR ձևաչափով՝ կադրերի բարձր արագությամբ:

68-ամյա ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ» ֆիլմի համար արժանացել է «Օսկար»-ի երեք մրցանակի՝ ներառյալ լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ և լավագույն մոնտաժ: Ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է 11 «Օսկար»-ի:

Ինչպես նկատում է աղբյուրը, «Տիտանիկ»-ի վերաթողարկումը խոստումնալից քայլ է դիստրիբյուտորի՝ Paramount Pictures-ի համար:

Ֆիլմը տևում է 3 ժամ 15 րոպե և ամբողջ աշխարհում վաստակել է մոտ 2,2 միլիարդ դոլար։

Silver anniversary: It's been 25 years since star-crossed lovers Rose Dewitt Bukater and Jack Dawson, played by Kate Winslet, 47, and Leonardo DiCaprio, 48, were first introduced to movie goers. Now they are returning bigger and better than ever; here is the new poster
Re-release: Titanic, perhaps the most beloved disaster film of all time, is headed back to theaters. To celebrate the blockbuster's silver anniversary, Titanic has been digitally remastered and will be shown in 3D 4K HDR with high-frame rate
Big winner: Director James Cameron, 68, won three Academy Awards for the film, including Best Director, Best Film and Best Editing. The blockbuster won 11 Oscars in total
Box office:  The movie has a runtime of three hours and 15 minutes and has made some $2.2 billion worldwide. It will be re-released February 10