«Ես լույս աշխարհ եկա այն դեպքում, եթե Վիլի հետ ինչ-որ բան պատահի». արքայազն Հարրին պնդում է, որ ծնվել է որպես Ուիլյամի դոնոր

Անհանգիստ արքայազն Հարրին շարունակում է իր կյանքից փաստերով կիսվել (և, ըստ երևույթին, ուռճացնել դրանք)։ Այժմ նա պնդում է, որ իր ծնունդը պահեստային տարբերակ է եղել, եթե ինչ-որ բան պատահի արքայազն Ուիլյամին։

Սասեքսի դուքսն իր հուշերում գրել է, որ ինքը մեծացել է՝ իմանալով, որ իր գոյության նպատակն է օրգաններ նվիրաբերել ավագ եղբորը, եթե դրա կարիքը լինի. «Ես աշխարհ եկա այն դեպքի համար, եթե Ուիլիի հետ ինչ-որ բան պատահեր»,- գրել է նա ՝ պնդելով, որ իր ծնողներն ու տատիկն ու պապիկը իրեն եղբոր հետ անվանում էին հենց ժառանգ և պահեստային՝ որպես կրճատ տարբերակներ:

Նա նկարագրել է իր կյանքը որպես «շեղման, զվարճանքի աղբյուր և, անհրաժեշտության դեպքում, պահեստային մաս ապահովելու առաքելություն», ինչպիսիք են երիկամները, արյան փոխներարկումը կամ ոսկրածուծը:

Հարրին նաև նշել է, որ լույս աշխարհ գալու գաղափարը միայն այն դեպքում, եթե Ուիլյամի հետ ինչ-որ բան պատահի, նրա համար միանգամայն պարզ էր վաղ տարիքից և պարբերաբար ամրապնդվում էր իր ողջ կյանքի ընթացքում: