Իան Սոմերհոլդերն ու Նիկի Ռիդը սպասում են իրենց երկրորդ երեխային

Դերասան ամուսիններ Իան Սոմերհոլդերը և Նիկի Ռիդը սպասում են իրենց երկրորդ երեխային։

«Ես միայն երազում էի մեծ ընտանիք ունենալ: Շնորհակալություն Նիկի նվերի համար»,- հայտարարել է դերասանն իր սոցցանցերում։ Ի դեպ, նրանք միասին են շուրջ ութ տարի։

Իան Սոմերհոլդերը և Նիկի Ռիդն ամուսնացել են 2015 թվականին։