Քանյե Ուեսթին նկատել են առեղծվածային անծանոթուհու հետ

Քանյե Ուեսթը վերադարձել է: Մի շարք սկանդալներից հետո ռեփերն անհետացել էր ռադարներից և վերջապես կրկին հայտնվել է հանրության առջև։

Նախօրեին արտիստին պապարացիները նկարահանել են Բևերլի Հիլզում։ Նշենք, որ նա հայտնվել է ոչ միայնակ, այլ շիկահերի ընկերակցությամբ։ Իսկ թե ո՞վ է առեղծվածային անծանոթուհին, կարելի է անդադար գուշակել։ Ընդհանուր առմամբ, վստահ ենք, որ շուտով արևմտյան մամուլն ավելի շատ կպատմի աղջկա մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քանյե Ուեսթն արժանացել է կոչման։ Ճիշտ է, չենք կարծում, որ արտիստին գոհացրել է այս լուրը, քանի որ նա ճանաչվել է տարվա հակասեմիտ։