Բրեդ Փիթը բացահայտել է՝ որ վարորդներն են իրեն ամենից շատ նյարդայնացնում

Դերասան Բրեդ Փիթը W ամսագրին տված հարցազրույցում դժգոհել է, որ առօրյա կյանքում իրեն ամենաշատը նյարդայնացնում են այն վարորդները, ովքեր դանդաղորեն շրջանցում են այլ մեքենաների։ Արտիստը նման իրավիճակներն անվանում է «Լարի Դվիդի պահեր» (Լարի Դեյվիդը ամերիկացի կատակերգու և սցենարիստ է):

«Սա այն դեպքում, երբ մարդիկ գտնվում են շրջանցման գծում և վարում են նույնքան դանդաղ, որքան մյուսները սովորական գծերում: Նրանք արգելափակում են երթևեկությունը, և դուք չեք կարող շրջանցել: Եվ ես պետք է շարժվեմ: Եվ երբ ես ինձ թակարդում եմ զգում, ես հարձակվում եմ նրանց վրա»,- ծիծաղել է Փիթը:

Նա նաև խոսել է իր առաջին անկողնային տեսարանի մասին՝ որպես դերասան։ Fight Club-ի աստղի խոսքով, ինքը չի էլ հիշում, թե որն էր այդ տեսարանի սյուժեն։ Փիթն ասել է, որ ինքը պարզապես «զվարճանում և գլորվում էր» կադրում։