Ջեք Նիկոլսոնի ընկերները վախենում են, որ նա միայնակ կմահանա

Ջեք Նիկոլսոնի ընկերները շատ անհանգստացած են նրա համար։ Նրանց խոսքով՝ հոլիվուդյան դերասանը դադարել է լքել Բևերլի Հիլզի իր առանձնատունը և ապրում է «ճգնավորի պես»։ «Օսկար»-ի եռակի դափնեկիրը մեկ տարուց ավելի չի երևացել հանրությանը: Վերջին անգամ նրան տեսել են 2021 թվականի հոկտեմբերին որդու հետ բասկետբոլի խաղին նստած։

«Նա հասկացրեց, որ իր տունն իր ամրոցն է: Բայց մարդիկ ցանկանում են, որ նա դուրս գա և մի փոքր պատմի իր մասին կամ պարզապես տեղեկացնի, որ իր հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է RadarOnline-ին ինսայդերը:

«Ջեքը կապ է պահպանել որոշ հարազատների հետ, մասնավորապես՝ Ռեյի հետ (խոսքը դերասանի որդու՝ Ռայմոնդ Նիկոլսոնի մասին է), ումով նա այնքան հպարտ է։ Բայց այս պահին նրանք կարծես թե չեն խոսում»,- հավելել է աղբյուրը։ Հրատարակության տվյալներով՝ դերասանի հարազատները վախենում են, որ նա միայնակ կավարտի իր կյանքը, ինչպես իր ընկեր Մարլոն Բրանդոն։