Ռիտա Օրան նկարահանվել է կիսամերկ

Ռիտա Օրան բարձրացնում է ջերմաստիճանը: Ժանյակավոր թափանցիկ զգեստով զբոսնելուց հետո նա կանգ չի առել։ Նախօրեին երգչուհին հայտարարել է իր You Only Love Me երգի թողարկման մասին և դա արել է տպավորիչ կերպով՝ հրապարակելով սադրիչ լուսանկար։

Փոփ-երգչուհին թոփլես է ներկայացել։ Նա նստած է մահճակալի վրա և հեռախոսով ինչ-որ բան է նայում։ Միակ բանը, որ կրել է աստղը, վարդագույն շղթայական կիսաշրջազգեստն ու ոսկե ապարանջանն է։ Այս լուսանկարը կարելի է անվերջ նայել: