Կյանքից հեռացել է Ջինա Լոլոբրիջիդան

95 տարեկանում մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, որը ժամանակին ճանաչվել է «աշխարհի ամենագեղեցիկ կինը»։

Ինչպես գրում է The Guardian-ը, դերասանուհին «որոշ ժամանակ հոսպիտալացվել է»:

1950-ականների և 60-ականների ընթացքում Լոլոբրիջիդան աշխարհի ամենացանկալի դերասանուհիներից մեկն էր. նա նկարահանվել է եվրոպական և ամերիկյան մեծ թվով ֆիլմերում՝ Հոլիվուդի այն ժամանակվա առաջատար աստղերի հետ:

Gina Lollobrigida with Burt Lancaster and Tony Curtis in Trapeze (1956).
Gina Lollobrigida in Anna of Brooklyn (1958)
Gina Lollobrigida