«Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ». Պիկեն, «արձագանքելով» Շակիրայի նոր երգին, աշխատանքի է եկել բյուջետային մեքենայով (լուսանկարներ)

Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, անուղղակիորեն արձագանքել է նախկին կնոջ՝ երգչուհի Շակիրայի նոր աղմկահարույց 53 երգին, որում աստղը, ակնհայտորեն ակնարկելով Պիկեին, ասում է, որ վերջինս  «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։

Ինչպես գրում է Daily Mail-ը, մարզիկը աշխատանքի է եկել Renault Twingo բյուջետային մեքենայով:

Թեև երգում Պիկեի անունը չի նշվում, սոցցանցերի օգտատերերը վստահ են, որ խոսքը հենց նրա մասին է։

Երգը սկսվում է հետևյալ բառերով. «Կներես, ես արդեն այլ ինքնաթիռ եմ նստել։ Ես այստեղ չեմ վերադառնա, մեկ այլ հիասթափություն չեմ ուզում»։

Նաև երգում Շակիրան նշում է, որ ինքն արժե «երկու 22 տարեկան» և ավելացնում, որ արդեն «գերազանցել է» իր նախկին սիրեցյալին.«Ահա թե ինչու դու քո նման աղջկա հետ ես»: Նշենք, որ ներկայում Պիկեն 23-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում:

Shakira's Ex Barcelona Star Gerard Pique's New Girlfriend: Clara Chia Marti  - The RC Online

«Դու կարծում էիր, որ ինձ ցավեցնելու ես, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր: Դու այնքան ջանք ես գործադրում չեմպիոն երևալու համար, բայց երբ ես քո կարիքն ունեի, դու ցույց տվեցիր քո վատագույն կողմը: Ինձ նման գայլը քո նմանների համար չէ», – ասվում է երգի տեքստում։

Exes: Shakira and Gerard announced their split after 11 years together in June and they share two sons - Milan, nine, and Sasha, seven - together

Երկրորդ տան վերջում Շակիրան նախկինին մաղթում է «ամենայն բարիք իր ենթադրյալ փոխարինողի հետ» և պնդում, որ Պիկեն «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։  «Բարսելոնա»-ի նախկին պաշտպանն արդեն հասցրել է արձագանքել վերջին տողին. նա  իսպանական Kings League-ի ուղիղ եթերին եկել է Casio ժամացույցով և հայտարարել, որ շահավետ հովանավորչական պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ։

«Այս ժամացույցը կծառայի ողջ կյանքի ընթացքում», – ասել է նա:

Casio threatens Gerard Piqué for lying on his name

Հիշեցնենք, որ Շակիրան և Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո հունիսին հայտարարել են իրենց բաժանման մասին. նրանք ունեն երկու որդի՝ ինը տարեկան Միլանը և 7 տարեկան Սաշան:

Shakira's three favorite men accompany her to the Los 40 Music Awards |  Shakira and gerard pique, Shakira, Celebrity couples