Հայտնի է` երբ և որտեղ կհուղարկավորեն Վախթանգ Կիկաբիձեին

Հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեին կհուղարկավորեն հունվարի 19-ին Թբիլիսիի Վերիյսկի գերեզմանատանը՝ ընտանիքի անդամների կողքին, հայտում է Sputnik Գրուզիան։

Արտիստի հարազատները տեղեկացրել են, որ հունվարի 17-ին և 18-ին Թբիլիսիի Քաշվեթի եկեղեցում տեղի կունենա նրա քաղաքացիական հոգեհանգիստը։

Կիկաբիձեին վերջին հրաժեշտը կտան հունվարի 19-ին Թբիլիսիի մեծ համերգասրահից։

Հայտնի ու սիրված դերասան, երգիչ և սցենարիստ Վախթանգ Կիկաբիձեն մահացել է հունվարի 15-ին, կլինիկայում 84 տարեկան հասակում։