«Ես պարզապես պատրաստվում եմ հանել զգեստը». Ամանդա Սայֆրեդը անհարմար իրավիճակում է հայտնվել կարմիր գորգին

LONDON, ENGLAND - JULY 16: Amanda Seyfried attends the World Premiere of "Mamma Mia! Here We Go Again" at Eventim Apollo on July 16, 2018 in London, England. (Photo by Karwai Tang/WireImage)

Critics ‘ Choice Movie Awards մրցանակաբաշխությունն ուրախացրել է ոչ միայն Բրենդան Ֆրեյզերին (դերասանը հաղթել է «տղամարդու լավագույն դեր» անվանակարգում), այլև Ամանդա Սայֆրեդին։ The Dropout ֆիլմը դարձել է «լավագույն մինի-սերիալ», որտեղ դերասանուհին խաղացել է գլխավոր դերը։ Կարմիր գորգի հարցազրույցի ժամանակ հոլիվուդյան աստղը հայտնվել է անհարմար իրավիճակում։

Լրագրողի հետ զրույցում զգեստի թևն ընկել է դերասանուհու ուսից։ Բայց Ամանդային դա չի շփոթեցրել: «Ես պարզապես պատրաստվում եմ հանել զգեստը», – կատակել է նա:

Հիշեցնենք, որ Ամանդա Սայֆրեդն առավել հայտնի է դարձել սիրո մասին պատմող «Նամակներ Ջուլիետին» և «Սիրելի Ջոն» ֆիլմերի շնորհիվ: