Բրիթնի Սփիրսի ամուսինը մեկնաբանել է ռեստորանում երգչուհու անադեկվատ պահվածքը

Բրիթնի Սփիրսի ամուսին Սեմ Ասղարին պարզաբանել է իրավիճակը, որը տեղի է ունեցել վերջերս ռեստորանում, երբ, ականատեսների խոսքով, երգչուհին սկսել է իրեն անադեկվատ պահել, իսկ ամուսինը լքել է հաստատությունը առանց նրա։ Այժմ նա հերքում է այս բոլոր պնդումները։

Սեմը վստահեցնում է, որ ինքը Բրիթնիին չի թողել ռեստորանում, այլ պարզապես կարճ ժամանակով դուրս է եկել մեքենան վերցնելու։ Ասղարին նաև հավելել է, որ մարդկանց մշտական ​​ցանկությունը՝ նկարահանել երգչուհուն, ցավալի է, բայց նաև խոստովանել է, որ դա համահունչ է Սփիրսի փառքի մակարդակին։ Ընդհանրապես, ամբողջ իրավիճակը սկզբնապես նկարագրվածի նման չէ, և Բրիթնին պարզապես նյարդայնացած և դժգոհ էր, հետևաբար իրեն տարօրինակ էր պահում:

Հիշեցնենք, որ վերջերս երկրպագուները նկարահանել էին Բրիթնիին և Սեմին ռեստորանում, որտեղ, ըստ ականատեսների, Բրիթնին տարօրինակ վարք է ցուցաբերել, ինչից հետո ամուսինը պարզապես վեր է կացել և հեռացել՝ թողնելով նրան մենակ։